Հայաստանից ստացված առաջարկների փաթեթում առաջընթաց կա, բայց ասել՝ այն խաղաղությանը մոտ կամ հեռու է՝ դժվար է. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարվա արդյունքներն ամփոփող ասուլիս ժամանակ խոսել է Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ դեռևս ընթացող առաջարկների մասին:

Նախարարը չի բացահայտել խաղաղության համաձայնագրի առաջարկների փաթեթի մանրամասները, սակայն նշել է, որ առաջընթաց է նկատվում։

«Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից մեզ ներկայացված, և մեր կողմից մշակված և վերադարձված առաջարկությունների փաթեթին, ես չէի խորանա, րովհետև դա վնասում է գործընթացին: Բայց ասեմ, որ տարաձայնություններ դեռ կան։

Կրճատվում է այն կետերի թիվը, որոնց շուրջ կան տարաձայնություններ։ Առաջընթաց կա առաջարկությունների փաթեթում, որը մենք ստացել ենք նոյեմբերի 21-ին։ Դժվար է ասել, թե որքանով է այն խաղաղությանը մոտ կամ հեռու:

Ես կարծում եմ, որ եթե լուրջ քաղաքական կամք լինի, ապա կարելի է արագ խաղաղության համաձայնություն ձեռք բերել։ Հակառակ դեպքում գործընթացը կձգձգվի»,- ընդգծեց նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ