Ինչպես էր հարբած աղջիկը Երևանում փակել ոստիկանության մեքենայի ճանապարհը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ երեկոյան, երբ Երևանում նշվում էր գինու տոնը, մի աղջիկ, ամենայն հավանականությամբ` ալկոհոլի ազդեցության տակ, փակել էր ոստիկանության ավտոմեքենայի ճանապարհը՝ խաչընդոտելով երթևեկությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցեց հայկական գինու լավագույն ավանդույթների զարգացմանն ու ներկակացմանը նվիրված «Երևանի գինու օրեր» ամենամյա միջոցառմանը: Երկօրյա միջոցառման մեկնարկը տրվել է մայիսի 3-ին:

«Ուշ ժամի եկել ենք, կարծում էինք, որ «Երևանի գինու օրերը» վերջացած կլինի, սակայն պարզվում է, որ «նոր է սկսվել»: Այստեղ ուղղակի աննկարագրելի մթնոլորտ է: Դժվար է հավատալ, թե ինչ է կտարվում Երևանի Սարյան փողոցում: Այս տարի փառատոնը հասել է նաև Մոսկովյան փողոց»,-Սարյան փողոցից «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեց, որ անցյալ տարի ևս մասնակցել էին, այդ ժամանակ փառատոնը սկսվում էր Թումանյան խաչմերուկից, այս տարի ընդլայվել է, սկսվում է համարյա Բաղրամյան պողոտայի ու Մոսկովյանի խաչմերուկից:

տեսանյութը՝  Armlife.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ