Պետք է տարանջատել խաղաղության պայմանագիրն ու սահմանազատման գործընթացը․ Բայրամով

Ադրբեջանի եւ Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղերի վերադարձի հարցը։ Մենք կարծում ենք, որ դա կապված է սահմանազատման հետ, և, ինչպես գիտեք, սահմանազատումը տեխնիկական խնդիր է։ Խաղաղության պայմանագիրն արտացոլում է ընդհանուր սկզբունքներ։

Այս մասին ճեպազրույցում ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ զեկուցելով Ադրբեջանի ԱԳՆ 2023 թվականի գործունեության արդյունքների մասին։

Նա շեշտել է, որ Հայաստանն էլ ունի իր պահանջները, իր տեսակետները սահմանների վերաբերյալ։

Նախարարը նշել է, որ նույնիսկ տարածքային լուրջ հակամարտություն չունեցող երկրների միջև սահմանազատման գործընթացը կարող է երկար տևել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ