Հանդիպումներ եմ ունեցել Սամվել Շահրամանյանի հետ. Սերժ Սարգսյանը փակագծեր է բացել

Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հանդիպումներ է ունեցել Սամվել Շահրամանյանի հետ։

Սարգսյանը կարծում է, թե Շահրամանյանը ինչ-որ լուծում կգտնի՝ ԼՂ լուծարելու հարցը կարգավորելու համար։

Անդրադառնալով այն հարցին, թե ԼՂ նախագահի խորհրդականը հայտարարել է Շահրամանյանի կողմից Լեռնային Ղարաբաղի գոյությունը դադարեցնող հրամանագրի չեղարկման հայտարարությունների մասին՝ Սարգսյանը նկատել է․ «Նա՝ խորհրդականը, հղում է կատարել բոլորովին այլ փաստաթղթի, որը որևէ կապ չուներ նախորդ հրամանագրի հետ։ Կարծում եմ՝ բոլոր պարագաններում Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որը օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում և կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ, նույնիսկ եթե նա ՀՀ նախագահ է, կարող է լուծարել այդ հանրապետությունը։ Այդպիսի նախադեպեր չեն եղել և չեն կարող լինել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ