Քոչարյանի ժամանակ ապօրինի օտարված երկու զորամաս կվերադարձվի պետությանը

Կառավարության հաջորդ նիստին կներկայացվի որոշման նախագիծ, որով կառաջարկվի Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացնել գույք.

«Խոսքը Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 2005 թվականի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով ՊՆ-ին տրամադրված հատուկ նշանակության հողամասին է վերաբերում, որը ունեցել է զորամասի կարգավիճակ, դա Երասխ 1 և Երասխ 2 զորամասերն են», — գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարեապետյանը, նշելով, որ Երասխ 1-ի վերաբերյալ գործը գտնվում է դատաքննության փուլում, իսկ Երասխ 2-ը հաջորդիվ արդեն կամարցվի Պետգույքի կառավարման կոմիտեին։

Դատախազը մանրամասներ հայտնեց գործի նախապատմությունից, որով անցնում է նաեւ նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ