Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը՝ մյուս կեսը համարվում է վճարված. վարչապետ

Բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին տեսանկարահանվող կամ լուսանկարահանվող սարքերով հայտնաբերված ճանպարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքերում roadpolice.am կայքում դիմում է վարչական ակտը իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով եւ վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա սուգանքը նշանակվում է սահմանված գումարից 5%-ով պակաս։ Այս մասին ՀՀ ՎԻՎ օրենսգրքում նոր փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ ասաց ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը։

Նա նաեւ հայտնեց, որ նախատեսված է եւս մեկ խրախուսող նորմ, որը վերաբերվում է ոչ միայն տեխնիկական միչոցներով հայտնաբերված, այլ նաեւ ոստիկանության ծառայիղի կողմից արձանագրված խախտումներին։

«Մասնավորապես, եթե վարչական ակտի հասցեատերը որոշում է իրեն հանձնվելուց-ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում վճարել գումարի առնվազն 50%-ը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված», — ասաց նա։

Վարչապետը նշեց, որ ըստ էության նախագծով ստացվում է, եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը՝ մյուս կեսը համարվում է վճարված. «Երկրորդը հետեւյալն է, որ եթե քաղաքացին police.am կայքում գրանցվում է եւ ասում է իմ ծանուցումները պետք չէ թղթային տարբերակով ուղարկել, ինձ ուղարկեք էլեկտրոնային եղանակով՝ դրա համար եւս 5% զեղչ է ստանում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ