Հաջորդ տարի Հայաստանը նախագահելու է ԵԱՏՄ-ում. ինչով է Ռուսաստանը պայմանավորում Հայաստանի ՀՆԱ-ի արագ աճը

Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական կապերը և արդյունաբերական երկխոսությունը զարգանում են տպավորիչ տեմպերով։ Սա երկու երկրների հարաբերությունների հիմքն է, ինչպես նաև կարևորագույն օգնությունը Հայաստանի տնտեսության կայունության և բնակչության բարեկեցության համար։

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ըստ ՌԴ ԱԳ նախարարի, վերջին տարիներին Հայաստանի ՀՆԱ-ի արագ աճը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ և Եվրասիական տնտեսական միությանը Երևանի անդամակցությամբ։

«Դեկտեմբերի 14-15-ը Երևանում տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստը՝ փոխվարչապետերի համանախագահությամբ։ Հաջորդ տարի Հայաստանը նախագահելու է ԵԱՏՄ-ում: Հաջողություն ենք մաղթում մեր գործընկերներին»,- ասել է Լավրովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ