Ինժեներին գամել է պատին, մետաղյա ճանկերը մտցրել նրա մեջքի մեջ․ Մասկի-ի գործարանում ռոբոտը հարձակվել է աշխատակցի վրա

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող Tesla-ի էլեկտրական մեքենաների Տեխասի գործարանում ռոբոտը հարձակվել է ինժեների վրա և նրան գամել պատին։

Պարզվում է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին, բայց դրա մասին հայտնի է դարձել հիմա։

Ռոբոտը, որը նախատեսված էր ավտոմեքենայի ալյումինե մասերը տեղափոխելու համար, պետք է անջատված լիներ, որպեսզի աշխատողը կարողանար կատարել տեխնիկական սպասարկումը։ Սակայն մեքենան անզգուշաբար միացված է եղել և իր ծրագրավորված շարժումները կատարելիս ինժեներին գամել է պատին, մետաղյա ճանկերը մտցրել նրա մեջքի և թևի մեջ:

Նշվում է, որ աշխատողը վնասվածքներ է ստացել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ