ՀՀ փոխվարչապետը Ճամբարակում հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. ինչ հարցեր են քննարկվել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր Ճամբարակ համայնքում հանդիպում է ունեցել համայնքում բնակություն հաստատած ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Տիգրան Խաչատրյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և ներկայացրել Կառավարության կողմից արդեն իսկ իրականացված աջակցության ծրագրերը: Փոխվարչապետը հատուկ անդրադարձ է կատարել բնակարանային մատչելիության ապահովման խնդրին և հույս հայտնել, որ այն պայմանները, որոնք առաջիկայում կառաջարկվեն Կառավարության աջակցության ծրագրերում ավելի մեծ հնարավորություններ կստեղծեն ինչպես բնակելի տներին կից փոքր գյուղատնտեսական գործունեություն ծավալելու, այնպես էլ կենսաապահովման համար անհրաժեշտ այլ պայմաններ ապահովելու առումով:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ