Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն պետք է հաստատվի առանց արտաքին ուժերի միջամտության. Իրանի ԱԳ նախարար

Իրանը ողջունում է Հայաստանի կառավարության կողմից ներկայացված և շրջանառվող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Այս մասին հայտարարեց Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Իրանն աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը և Հյուսիս-Հարավ տարանցիկ ուղու գործարկմանը։ Իրանը ողջունում է նաև Հայաստանի վարչապետի կողմից արծարծված նախագիծը, որը ներկայացվել է որպես «Խաղաղության խաչմերուկ։ Պատրաստ ենք հետևողական լինել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղու զարգացման համար:

Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն պետք է հաստատվի առանց արտաքին ուժերի միջամտության։ Եվ միայն տարածաշրջանային երաշխավորները կկարողանան այդ խաղաղությունն ու անվտանգությունն ապահովել»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ