«Էս որտեղի՞ց ա». Վարչապետը սինդրիկ կերավ Արտաշատում

Փաշինյանը Արարատի մարզում մասնակցել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և այլք:

Բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Վարչապետ Փաշինյանը շրջել է ցուցահանդեսով` ծանոթացել ներկայացված արտադրանքին:

Արարատում անցկացվող բիզնես համաժողովը ՀՀ ՏԿԶ նախարարության և մարզպետարանների նախաձեռնությամբ, ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող այս տարվա հաջորդ մարզային բիզնես ֆորումն է։

2019թ. կիրականացվեն մարզերի տնտեսության ու համայնքների զարգացմանն ուղղված ևս 7 համաժողովներ հանրապետության մյուս մարզերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ