Հայաստանին փորձում են ներքաշել էլ ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. Զախարովա

ՀՀ-ին փորձում են ներքաշել ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ․ ՌԴ-ն տեսնում է այդ փորձերը։

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«2023 թվականը Հայաստանի համար «հեշտ» տարի չէր։ Հայաստանին փորձում են ներքաշել էլ ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, Ռուսաստանը տեսնում է դա։ Մենք նկատում ենք նաև՝ Արևմուտքի համար բացարձակապես միևնույն է հայ ժողովրդի ճակատագիրը։ Արևմուտքն օգտագործում է հայ ժողովրդի պատմական հիշողությունը, ցավն ու ապրումները միայն իր սեփական հետաքրքրությունների շրջանակում»,- նշել է Զախարովան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ