Եթե 2018-ի հեղափոխությունից հետո հանրությունը ցնծությամբ էր ընդունում նոր ասֆալտապատված ճանապարհների մասին լուրը, ապա այսօր…Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը գրում է.

Եթե 2018-ի հեղափոխությունից հետո հանրությունը ցնծությամբ էր ընդունում նոր ասֆալտապատված ճանապարհների մասին լուրը, ապա այսօր անգամ նորակառույց դպրոցի ու մանկապարտեզի կողքով գրեթե անտարբեր է անցնում։

Սա նորմալ և բնական պրոցես է, քանզի հանրության մեջ այլևս արթնացել է այն գիտակցությունը, որ այո՝ կառավարությունը պետք է ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, սպորտային համալիրներ, խաղադաշտեր, տներ, բնակելի շենքեր կառուցի ու հիմնանորոգի։

Նորմալ է, երբ մարդիկ հիմա սովորական են ընդունում  նորակառույց դպրոցի ու մանկապարտեզի մասին լուրը՝ աննորմալ է, երբ ցնծությամբ էին ընդունում ասֆալտապատված ճանապարհահատվածի մասին լուրը։
Մեղադրելու չէ՝ շուրջ 25 տարի չէին տեսել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ