Հայաստանի միջև բանակցությունների գործընթացը դրական է․ զրուցել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

Նշվում է, որ զրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը, ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթացը և մատնանշելով Հայաստան կատարելիք իր այցը, ընդգծել է, որ Իրանը շարունակելու է կառուցողական ջանքեր գործադրել Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության համար:

Բայրամովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրանի կառուցողական դիրքորոշման համար: Նա Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցությունների գործընթացը դրական է գնահատել և հույս հայտնել, որ մոտ ապագայում երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կկնքվի:

Կողմերը քննարկել են նաև մինչև տարեվերջ Աստարա գետի վրա նոր կամրջի բացման արարողությունն անցկացնելու հարցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ