Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են․ քննարկվել են «խաղաղության օրակարգին» վերաբերող հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։

Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

— Տիկին Բաղդասարյան, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիևի միջեւ քննարկումներ տեղի ունեցե՞լ են։

-ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ։ Քննարվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձեւաչափով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ