Երիտասարդ նկարիչները և արվեստի մյուս վարպետները իրենց գործերը կկարողանան ցուցադրել անվճար․ նախագիծն ընդունվեց

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում էր նաև «Ժամանակակից արվեստի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու հարցը։

Նախագիծը ներկայացրեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը։

Նախագիծն ընդունվեց, որով հնարավորություն կտրվի երիտասարդ նկարիչների և արվեստի մյուս վարպետների գործերի մշտական և ժամանակավոր ցուցադրությունները արվեստի և մշակութային այլ հաստատություններ կազմակերպել անվճար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ