Այս գրառմամբ փորձել եմ ներկայացնել իմ պատգամավորական գործունեության ամփոփ հաշվետվությունը․ Զարուհի Բաթոյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ քաղաքացիներ,

2023-ին խորհրդարանական գործունեության իմ հիմնական ուղղությունները շարունակել են մնալ սոցիալական արդարությունը, ներառականությունը և հավասար հնարավորությունների խթանումը։

Այս նպատակով իրականացրել եմ օրենսդրական նախաձեռնությունների շուրջ քննարկումներ, մշակել եմ նախագծեր, ինչպես նաև իրականացրել եմ գործող օրենսդրության կիրարկման նկատմամբ վերահսկողական միջոցառումներ։

Տարվա ընթացքում աշխատել եմ ապահովել քաղաքացիների, տարբեր խմբերի շահերը ներկայացնող անձանց և կազմակերպությունների մասնակցությունը քաղաքականության մշակման գործընթացում։

Գրեթե ամենօրյա պարբերականությամբ սոցցանցերի պաշտոնական էջերով ապահովել եմ իմ գործունեության մասին տեղեկության տրամադրումը և հետադարձ կապը քաղաքացիների հետ։

Այս գրառմամբ փորձել եմ ներկայացնել իմ պատգամավորական գործունեության ամփոփ հաշվետվությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ