Սա մոնոներկայացում չէ, սա ավագանու նիստ է. Ավինյանն անջատեց Մարությանի միկրոֆոնը

Այսօր առաջին անգամ ավագանու նիստին մասնակցող Հայկ Մարությանի ելույթը կիսատ մնաց, քանի որ ըստ կանոնակարգի ելույթի համար նախատեսված 5 րոպե ժամանակը սպառվեց։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ավագանու անդամների ելույթների համար նախատեսված է 5 րոպե, ինչին ի պատասխան Մարությանն ասաց՝ կանոնակարգն անգիր գիտի:

Ավինյանը նաև նշեց, որ Մարությանն իր ելույթում անդրադառնա հստակ այն թեմային, ինչը քննարկում է ավագանին:

«Սա մոնոներկայացում չէ, սա ավագանու նիստ է, հարց ենք քննարկում։ Եկեք այս կետում սպառենք»,- ասաց քաղաքապետը։

«Շատ տարօրինակ է, որ առաջվա 10 րոպեի փոխարեն, որ ամեն խմբակցությունից մեկը կարող էր 10 րոպե ելույթ ունենալ, հիմա դարձել է 5 րոպե»,- նշեց Մարությանը։

«Խախտում եք կանոնակարգը, խնդրում եմ միկրոֆոն անջատեք։ Այստեղ վերին արտի ցորեն կա՞, չի կարելի 2-3 նիստ բացակայել, հետո գալ ու 40 րոպե ելույթ ունենալ»,- ասաց Ավինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ