Ձեր ներկայացումների սցենարներն ու դրանց ծափահարությունները քաղաքապետարանի դահլիճից դուրս փնտրեք. Խաչատրյանը՝ Մարությանին

Մի տեսակ սովորել ենք արդեն պարոն Մարությանի ուրվականի հետ խոսել:

Այս մասին Երևանի ավագանու նիստում արտահերթ ելույթի ժամանակ ասաց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:

Նշենք, որ այսօր առաջին անգամ նիստին մասնակցող Հայկ Մարությանն իր ելույթից հետո հեռացավ դահլիճից:

«Պարոն Մարության լռությունը պերճախոս կլիներ արտահայտությունը հենց այսօրվա մասին էր: Այո, Երևանը կորցրեց քաղաքապետ, բայց ես ուրախ եմ, որ երևանցիները նորից վերագտան իրենց սիրելի դերասանին՝ մոնո ներկայացումներում:

Եթե սկզբում ձեր խմբակցությունը սկզբում թչ թե զոռբայությամբ, այլ խնդրեր ելույթի հնարավորություն, գուցե ստանայիք: Դուք գերազանցեցիք նույիսկ 10 րոպեն:

Խոսում էիք Ամանորի ծախսերից, թե ինչ սրտով է արվում, արցախցի երեխաներին էիք բերում օրինակ: Բա դուք 2019-ին քանի՞ ներկայացում եք խաղացել հռհռալով, մարդկանց ուրախացնելով: Բա ի՞նչ սրտով էիք բեմում խաղում:

Պարոն Մարության, խնդրում եմ, Ձեր ներկայացումների սցենարներն ու դրանց համար ծափահարությունները քաղաքապետարանի դահլիճից դուրս փնտրեք: Կամ կարող եք արդեն ձեր գործընկեր դարձած կուսակցության հետ համատեղ դուք ձեզ ծափ տաք, կամ ձեր համատեղ տերերը, որն արդեն իսկ ակնհայտ է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ