ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին (լուսանկարներ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մինչ այդ ԱՊՀ պետությունների ղեկավարներն այցելել են «Պավլովսկ» պետական գեղարվեստա-ճարտարապետական պարկ-թանգարան արգելոց, Եկատերինյան պալատ, Պետերգոֆի պալատների և այգիների համալիր` շրջայցի ընթացքում ծանոթացել պատմական նշանակության ցուցանմուշներին:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պավլովսկում՝ էքսկուրսիայի ժամանակ, զրուցել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Սանկտ Պետերբուրգում կայացել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ