Գոհար Ավետիսյանը 100հազար հատ քարերով պատված զգեստով ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի Ինստագրամի էջը շատ  բազմազան է։ Նա պատմում է իր աշխատանքի, շրջագայությունների, առօրյայի, հանգստի, մարդկանց կերպարանափոխելու եւ իր նիհարելու մասին։

Նա այժմ Բիշկեկում է, ինչի մասին տեղեկանում ենք միկրոբլոգում արված լուսանկարներից եւ տեսանյութերից։ Իր Instagram-ում հայտնի դիմահարդարը նոր տեսանյութ է հրապարակել, որում իր հետեւորդներին ներկայացել է շքեզ զգեստով, որն ընդգծում  է նրա մարմինը։ Զգեստը պատված է 100 հազար հատ քարերով։

Հերթական կերպարը համալրում են բարձրակրունկները։ Հոլովակին կից Գոհարը գրել է․ «Ինչպիսի՞ն է կերպարս։ Այս զգեստի ստեղծման համար ընդհամենը 100 000 քար է օգտագործվել եւ 100 001-ը ես եմ»։

Տեսանյութը ստորև․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ