Փաշինյանն ու Պուտինը ակտիվ շփվել են Պավլովսկի թանգարան-արգելոց կատարած էքսկուրսիայի ժամանակ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են Պավլովսկի թանգարան-արգելոց էքսկուրսիա կատարելիս, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Միջոցառման ընթացքում քաղաքական գործիչները աշխույժ շփվել են՝ կանգնելով Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների մյուս առաջնորդներից հեռու։

Ավելի վաղ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հայաստանը երբեք չեն դադարեցրել իրենց բարեկամությունը, հակառակ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Մենք չենք դադարեցրել մեր բարեկամությունը, մենք չենք դադարեցրել մեր համագործակցությունը… Ռուսաստանը երբեք նման հարց չի դրել։ Ի դեպ, Հայաստանը, հայ պաշտոնյաները ևսնման հարց չեն դրել»,- ասել է Ջաբարովը:

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին մեղադրել էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունները չկատարելու մեջ։ Հայտարարությունները հնչել են ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայիխոսքերի, թե Երևանը փորձում է հրաժարվել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածություններից։

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ