Հաստատվեց Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը

Հաստատվեց Երևանի զարգացման 2024-28թթ․ հնգամյա ծրագիրը։ Ավագանու նիստում ներկայացված նախագծին կողմ քվեարկեց 37, դեմ՝ 9 հոգի։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևանը «Զվարթնոց» օդանավակայանին կապող այլընտրանքային ճանապարհ կառուցել, նաև նոր կամուրջ, որով Հրազդանի կիրճը կկապվի Թբիլիսյան և Եղվարդի խճուղիներին։

Մինչև 2024թ. ավարտը Երևանի վարչական շրջաններում կտեղադրվեն օդի որակի մոնիտորինգի սենսորային սարքեր։

Դալմայի այգիների գրեթե 30 հա տարածքում կհիմնվի նոր քաղաքային այգի՝ կառուցապատումները բացառելով: Նորքում կստեղծվի բուֆերային գոտի, կտնկվի 10 հա անտառ։

Հնգամյա ծրագրով նախատեսվում է վերանորոգել Երևանի ամբողջ ճանապարահային ցանցը: Խոսքը 271 կիլոմետրի շինաշխատանքների մասին է:

Ծրագրի տրանսպորտային բարեփոխումների շրջանակում նախատեսվում է 1 միասնական տոմսային համակարգի ներդրում, վթարային վիճակում գտնվող բոլոր վերելակների փոխարինում ու արդիականացում:

Կներդրվի քաղաքացիներին մատուցվող ավելի քան 150 ծառայությունների միասնական հարթակ և բջջային հավելված։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ