Չփորձեք այսուհետ ՀՀ ընտրված վարչապետին դիմել անհարգալից. Միքայել Խաչատրյանը՝ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությանը

«Չփորձեք այսուհետ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետին դիմել անհարգալից»:

Այս մասին Երևանի ավագանու նիստում դիմելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին՝ ասաց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը։

«Քաղաքացին բազմաթիվ տարիներ տեսել է, թե ովքեր են թալանողներն ու ովքեր են թալանի դեմ տարիներ շարունակ պայքարողները, իսկ այսօր, որ եկել եք ու ուզում եք թալանի դեմ պայքարող խաղալ, չի անցնի:

Ձեր լիդերների ու պարագլուխների մասին եմ խոսում, թե տարիներ շարունակ ինչպես են թալանել երևանցուն ու Երևանը: Հիմա այնպիսի տպավորություն է, որ ես ինքս էլ տարիներով պայքարել եմ թալանի դեմ, եկել հասել եմ էստեղ, ու ինձ մեղադրում են ժողովրդին թալանելու մեջ»,- ասաց Խաչատրյանն ու նշեց, որ ավտոկայանատեղիներում կայանման մոդելի մեջ կատարվող արմատական փոփոխությունն իրապես ժողովրդի շահերից է բխում, և այն կբեռնաթափի քաղաքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ