Դոգն ուզում է «շատ կոռեկտ» զանգել քաղաքապետարան, սակայն արգելափակված է․ «Հանրային ձայնը» պահանջեց «բացել զանգերը»՝ կոնստրուկտիվ մնալու դիմաց

«Պահանջում ենք բացել զանգերը մեր պատվավոր նախագահի համար, որը շատ կոռեկտ շփվելու է և՛ վաչության պետերի, և՛ թաղապետերի հետ, այս դեպքում մենք կշարունակենք կոնստրուկտիվ մեր բանավեճը և քաղաքի կարգավորումը»,- ավագանու այսօրվա նիստում Ավինյանին դիմեց Վարդան Ղուկասյանի՝ Դոգի «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։

Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց.

«Երևի թե շանտաժի մեթոդով ինձ հետ աշխատելը կամ իմ խմբակցության հետ աշխատելը ամենասխալ մեթոդն է, որովհետև մենք էդ մեթոդին ուղղակի չենք տրվում։ Որևէ տեսակի խտրականություն որևէ դեպքում չենք դնում, բայց մարդկանց, ովքեր պետական կամ համայնքային պաշտոնյաների անձնական կյանքի ներքնաշորերի մեջ պետք է մտնեն, և էն ամենացածր մակարդակի շանտաժներով իրենց պետք է ինչ-որ բաներ պարտադրեն, նման մարդկանց նկատմամբ իմ վերաբերմունքը շատ բացասական է։ Հետևապես, արտոնյալ պայմաններ էդ մարդկանց համար չկան և չեն կարող լինել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ