Կայանման կարմիր գծերի վճարը Կենտրոնում և Արաբկիրում 2024 թվականից կբարձրանա

Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվեց նաև տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: են նախատեսվում:

«Առաջին հիմնական փոփոխությունն այն է, որ ավտոկանայատեղիներում կայանելու համար մոդելի մեջ կատարում ենք արմատական փոփոխություն, մտցնում ենք զոնավորում, քաղաքը բաժանում ենք 2 զոնայի՝ Ա և Բ (Կենտրոն և Արաբկիր), և սահմանում ենք գոտիավորում նաև տվյալ զոնաների շրջանակում և սահմանում ենք առանձնացված դրույքաչափեր:

Ա զոնայի համար 1 ժամվա համար սահմանում ենք 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 5000 դրամ, 1 ամսվա համար՝ 18 000 դրամ, 1 տարվա համար՝ 160 հազար դրամ:

Բ գոտում ներառված փողոցներում կայանելու համար առաջարկում ենք սահմանել 1 ժամվա համար՝ 200 դրամ, 1 օրվա համար՝ 1000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար՝ 4000 դրամ, 1 տարվա համար՝ 24 000 դրամ»,- մանրամասնեց Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը:

Ըստ նրա, առկա է 15 րոպե անվճար կայանելու հնարավորություն, միաժամանակ ավագանու կողմից առաջարկվել էր ներկայումս 24:00-ից 09:00 անվճար կայանելը դարձնել 22:00-ից 09:00-ը, այսինքն՝ քաղաքացին երեկոյան՝ ժամը 10-ից հետո, անվճար կայանելու հնարավորություն է ստանում կարմիր գծերում:

«Մոդելը դա է: Սա ֆիսկալ նպատակ չունի, հիմնական նպատակը տարեկան կայանելու հնարավորությունը սահմանափակելն է՝ հիմնական շեշտը դնելով ժամով և օրով կայանելու վրա»,- ասաց Ջհանգիրյանը:

Նախագիծն ընդունվեց 32 կողմ, 3 դեմ ձայներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ