«Խմե՞լ, նոր ես եկել, մի հատ էս անդաստիարակի ձենը կտրեք. Խաչատրյանը՝ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամին

«Չեմ հասկանում՝ խմե՞լ, նոր ես եկել»:

Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ ընդհատելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի՝ վիրավորական արտահայտություններով ելույթը:

«Խմելը դա քո պրոֆեսիան է»,- արձագանքեց Հայրապետյանը Խաչատրյանին:

Անի Խաչատրյանն էլ քաղաքապետին հորդորեց. «Անդաստիարակի ձենը կտրեք»:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդարտության կոչ արեց և ելույթ ունենալ կոռեկտության սահմաններում: Քաղաքապետը մինչև նիստի ավարտը Նարինե Հայրապետյանին զրկեց խոսքի իրավունքից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ