Լիլուն կտրուկ փոխել է ոճը․ նա ներկայացել է կարճ վարսերով

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն Ինստագրամի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով հրապուրիչ լուսանկարներ: Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին կրկին անգամ ներկայացել  է գրավիչ կերպարում։

Նա մի քանի օր շարունակ իր երկրպագուների հետ քննարկել է վարսերը կտրելու հարցը։ Նրանք կտրուկ դեմ էին, որպեսզի երգչուհին կտրեր երկար ու գեղեցիկ վարսերը, սակայն Լիլուն դիմեց այդ քայլին։

Երգչուհին լուսանկարում առանց դիմահարդարման է, կրում է սեւ վերնաշապիկ։ Իսկ ահա լուսանկարին կից նա կատարել էր հետևյալ գրառումը․«Նոր ոճ, հավանեցի՞ք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ