Բաքուն պերսոնա նոն գրատա է հայտարարել ֆրանսիացի երկու դիվանագետների

Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա և նրանց խնդրել են լքել Ադրբեջանը 48 ժամվա ընթացքում, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։ Նրան տեղեկացրել են, որ Ադրբեջանի կառավարությունը լուրջ բողոք է հայտնել 1961 թվականի Վիեննայի կոնվենցիային հակասող գործողությունների մասով։

Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակից «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել, նրանցից պահանջվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ից համապատասխան նոտա է ներկայացվել Ֆրանսիայի դեսպանին»,- ասված է հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ