Խաղաղության երեք պայման Գազայի համար․ Նեթանյահուն մանրամասներ է հայտնել

Բենիամին Նեթանյահուն երեք պայման է նշել Գազայի հատվածում հակամարտության ավարտի համար։ դրանք եբն՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը, Գազայի ապառազմականացումն ու պաղեստինյան հասարակության ապաարմատականացումը:

Այդ մասին Իսրայելի վարչապետը գրել է The Wall Street Journal թերթում հրապարակած իր հոդվածում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և շատ այլ երկրներ աջակցում են պաղեստինյան արմատական շարժումը ոչնչացնելու Իսրայելի մտադրությանը․ «Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է վերացնել նրա ռազմական ներուժը և վերջ դնել Գազայի հատվածի նկատմամբ նրա քաղաքական գերիշխանությանը»։

Նեթանյահուն առաջարկել է Գազայի ապառազմականացման համար ստեղծել ժամանակավոր անվտանգության գոտի պաղեստինյան անկլավի պարագծի երկայնքով և տեսչական մեխանիզմ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին, որը կկանխի զենքի մաքսանենգությունը Գազայի տարածք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ