Ավինյանը հետո տուն չի տանելու խորհրդականներին. Երևանի քաղաքապետը՝ ավագանու անդամին

Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին ասաց. «Պարոն Ավինյան ունեք շատ մեծ անձնակազմ, ձեր օգնականին անգամ տվել եք առանձին սենյակ: Տիգրան Ավինյանն ունի երկու գործավար, չորս օգնական, 7 խորհրդական, ի՞նչ են անաում էս մարդիկ, որ սենց շատ են ի՞նչով է դա արդարացված»

Արձագանքելով դիտարկմանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Երևանի քաղաքապետն ունի խորհրդականներ ու օգնականներ, Տիգրան Ավինյանը չունի։ Տիգրան Ավինյանը հետո տուն չի տանելու խորհրդականներին ու օգնականներին»:

Վերջինս նաև նկատեց՝ խորհրդականներն ու օգնականները ամեն մեկը իր ոլորտում իրականացնում է իր աշխատանքը և այդ մարդիկ թաքստոցում չեն:

«Այստեղ նստած են, Պարոն Արեյանը, պարոն Շահբազյանը է, պարոն Լազրյանը, գործակարգավարական նսիտերին այդ մարդիկ մասնակցում են, եթե չեմ սխալվում առանձին սենյակ չունեն, բայց եթե սխալվում եմ, ապա վերաբաշխում իրականացնելու ենք և պետք է մեր սուղ ռեսուրսներն այնպես բաշխենք որպեսզի կարողանանք բոլորին տեղավորել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ