Դոգը նորից իր շնությունն արեց, մտել են քվորում ապահովելու. Լարված իրավիճակ քաղաքապետարանում

Երևանի ավագանու հերթական նիստից առաջ լարված իրավիճակ է ստեղծվել քաղաքապետարանում։

«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ բոյկոտելու է նիստը:

«Հանրային ձայն» խմբակցության անդամները մասնակցում եմ նիստին՝ ապահովելով քվորում:

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը «Հանրային ձայն» խմբակցությանը մեղադրեց ընդդիմություն խաղալու մեջ, իսկ նրանց առաջնորիդին՝ Վարդան Ղուկասյանին ազգի դավաճան անվանեց. «Դոգը նորից իր շնությունն արեց, մտել են քվրում ապահովելու: Հերիքա՛ դուրս եկեք, հերիքա օպոզիցիա խաղաք, դոգ լսում ես, դու ազգի դավաճան ես»:

Այնուհետև, երբ ընթանում էր ավագանու նիստը «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցության անդամները մտան նիստերի դահլիճ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ