Նախարար Նարեկ Մկրտչյանը տոներին ընդառաջ այցելել է Գյումրու երեխաների տուն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Ամանորին ընդառաջ այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ։

Նախարար Մկրտչյանը դիտել է երեխաների պատրաստած ամանորյա ներկայացումը, շփվել նրանց հետ, լսել ցանկություններն ու հանձնել ամանորյա նվերները։

Վերջինս ծանոթացել է նաև խնամքի հաստատության զգայական սենյակի հնարավորություններին, որտեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ երեխաների ֆիզիկական և հոգեբանական զարգացման համար։

Նախարարը շնորհավորել է երեխաներին առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով անհոգ և խաղաղ մանկություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ