«Ընձի չառևանգեն, ես կարա՞մ ուրիշին առևանգեմ …». Սամվել Ալեքսանյան

«Սամվել Ալեքսանյանը ինձ իր ոհմակով տարավ Դավթաշենի չոլերը, ատրճանակը դրեց գլխիս ու էնպիսի բաներ ասեց», — պատմում է Ղուշչյանը: — «Հետո ինչ-որ զանգ էղավ, թե ինքը զանգեց, ասեց՝ լավ, բախտդ բերեց, ինձ ասեցին, որ քեզ էսօր թողնեմ ապրես»:

Ավելի վաղ Ղուշչյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել էր՝ տարիներ առաջ Ալեքսանյանն իրեն առևանգել ու իր ճակատին ատրճանակ է պահել: Հեռուստալրագրողի այդ հայտարարությունից հետո Քննչական կոմիտեում գործ հարուցվեց։

Սամվել Ալեքսյանը կտրականապես հերքում է՝ ինքը Ղուշչյանին երբևէ չի հանդիպել ու նրան միայն հեռուստատեսությունից գիտի․ — «Ես առևանգող մա՞րդ եմ, ա՛յ ցավդ տանեմ, ի՞նչ եք ուզում ինձանից: Ինձ չառևանգեք՝ ես կարա՞մ ուրիշին առևանգեմ: Վայ թե Ղուշչյաննա ընձի առևանգել»:

Ղուշչյանն ասում է, որ 2001 թվականին տեղի ունեցածն այսօրվա պես է հիշում։ Առևանգման պատճառը, ըստ նրա, իր հաղորդումն է եղել։ Հեռուստադիտողը զանգել ու բողոքել էր Ալեքսանյանին պատկանող ընկերության ալկոհոլային արտադրանքից․ — «Մի տիկին էր զանգել և ասեց՝ մենք գնել ենք «Լուսաստղ» օղի, օգտագործել ենք և շատ վատ ենք զգում: Ես էլ ասեցի՝ տիկին, Դուք մի շտապեք մեղադրել «Լուսաստղին», որովհետև հիմա մեզ մոտ ամեն ինչ կեղծվում է: Պիտակներն են կարող են կեղծվել, և ամենևին էլ համոզված մի եղեք, որ դա «Լուսաստղ» օղին է: Անմեղ մի խոսակցություն»:

տեսանյութը՝  azatutyun.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ