ԵԱՏՄ խորհրդի բոլոր անդամները համաձայնել են հաստատել հռչակագիրը․ ՌԴ նախագահ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի բոլոր անդամները համաձայնել են հաստատել ԵԱՏՄ շրջանակում մինչև 2030 թվականը, այնուհետև մինչև 2045 թվականն ընդգրկող ժամանակահատվածների համագործակցության մասին հռչակագիրը։

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգում ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։

«Այդ գաղափարը պաշտպանվեց, բարձրագույն խորհրդի բոլոր անդամները համաձայնեցին հաստատել հռչակագիրը, և մենք մեր հանդիպման արդյունքներով կձևակերպենք համապատասխան որոշումը: Ըստ էության, հռչակագիրը նոր ծրագրային փաստաթուղթ է, որը համատեղ քայլեր է նախատեսում համագործակցությունն առանցքային ոլորտներում մեծացնելու ուղղությամբ, ինչպես նաև սահմանվում են փոխգործակցության լրացուցիչ ոլորտներ»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ