«Անհամբեր սպասենք վաղվան…». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Անհամբեր սպասենք վաղվան, թե ինչպես ենք մենք՝ «ստյոպասաֆարյաններս» «ամենաբարձր մակարդակով` վարչապետի աշխատակազմի, իշխանականլրատվականների» հետ համագործակցված (դեհ իմ մասին խոստացվել է առանձին խոսել) «տոտալ հարձակման տակ պահել Antifake.am ֆեյսբուքյան էջն ու համանուն կայքը»: Ինչպես նկատում եք, քրեորեն հետապնդելի արարքի մեղադրանք է ներկայացվել: Ու սպասելու եմ վաղը հայտարարված ասուլիսում ապացույցների, որովհետև այս հայտարարությունը գնալու է դատարան:

Որովհետև այլևս անցյալի նման չեմ անելու, երբ Ալյանսի հարուցած 4 դատերը հաղթելով՝ խնայեցի փաստաբան քրոջս, նրա ծանրաբեռնված ժամանակն ու սահմանված ժամկետում հակընդեմ հայցեր չներկայացվեցին՝ ֆինանսական ճկռացնող բեռով: Այժմ դա արվելու է: Այժմ ներողության հետ միասին փող էլ եք վճարելու:

Շատ մեծ փողեր: Շատ շատ մեծ…. Եթե իմ գնի մեծությունը չգիտեք, կարդացեք նախկին ստատուսներից մեկը: Դա ձեզ համար բավական հուշող է լինելու…..

Ասուլիսին մասնակցող լրատվամիջոցներից ու լրագրողներից խնդրում եմ, ակնկալում եմ մաքսիմալ շատ հարցեր տալ, թե ես ինչպե՞ս եմ այդ գրոհը ղեկավարել, ի՞նչ փաստեր կան իմ և իշխանական լրատվամիջոցների, վարչապետի աշխատակազմի համագործակցության մասին, և ընդհանրապես՝ ապացույցներ որ գրոհ եղել է: Պահանջեք ապացույցներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ