ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ԼՂ իրադարձություններից հետո առաջին անգամ կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԼՂ իրադարձություններից հետո առաջին անգամ կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ Երևանն ու Բաքուն դեռ չեն հայտարարել միջոցառման շրջանակում քաղաքական գործիչների երկկողմ հանդիպում անցկացնելու պլանների մասին:

Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են հուլիսի 15-ին Բրյուսելում, սա այս տարվա նրանց հինգերորդ հանդիպումն էր։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետն արդեն գտնվում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ