Հայր Միքայելը առողջական խնդիրներով պայմանավորված՝ ներկայում չի կարող Սուրբ Պատարագ մատուցել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Նկատի ունենալով Հոգեշնորհ Տ․ Միքայել վարդապետ Գևորգյանի ծառայության շուրջ շահարկումները՝ հարկ ենք համարում պարզաբանել, որ Հայր Սուրբն առողջական խնդիրներով պայմանավորված՝ ներկայիս չի կարող Սուրբ Պատարագ մատուցել։

Հայր Միքայելը, որպես հոգևոր սպասավոր, շարունակում է իր ծառայությունը բերել Տաթևի վանքում։

Հորդորում ենք հավատացյալներին աղոթել Հայր Սուրբի առողջության համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ