Օրվա վիդեոբոցը. «Ոչ մեքենա ունեմ, ոչ էլ բողոքում եմ»

Ճանապարհը փակած տաքսու վարորդներին ոստիկանները հորդորեցին, որ ճանապարհը բացեն և իրենք գնան ՃՈ պետ Եգոր Կարապետյանի հետ հանդիպման:

Վարորդներն այս առաջարկին համաձայն չէին, նրանք ասացին, որ եթե Ճանապարհային ոստիկանության Ճանապարհային երթևեկության կազմակերպության հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանն իրենց խաբել է, մյուսներն էլ կխաբեն:

Ի վերջո, ցուցարարների մոտ եկավ Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպության հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխնգնդապետ Կոնստանտին Կոստանյանը և հիշեցրեց, որ ինքն ասել է՝ այստեղ կանգնելու դեպքում մարտի 19-ից հետո չեն տուգանվի: Վարորդները հայտնեցին, որ իրենք տուգանվել են այդ որոշումից հետո էլ: Կոստանյանն ասաց, որ տուգանվել են միայն կանգառում կայանելու դեպքում:

Այնուհետև ակցիայի մասնակից վարորդներից մեկը Կոստանյանին հարց ուղղեց՝ նրա ենթականներն իրեն ենթարկվո՞ւմ են: Վերջինս դրական պատասխան տվեց, և վարորդը հարցրեց՝ «էդ դեպքում ինչու՞ չեն կատարում իր հրամանները»:

Կոստանյանն ասաց, որ բոլոր ակտերը կբեկանվեն: Վարորդներն էլ հավելեցին՝ պարա՞պ են, որ ակտ գրեն հետո էլ բեկանեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ