Ներկա ռաբիս երաժշտությունը, ըստ քննադատությունների, արաբական կամ թուրքական ծագում ունի։
Դա ընդհանրապես հիմնված է հանրամատչելի բալադի վրա՝ սիրո թեմայով։ Ռաբիսի երգիչները, մի քանի բացառություններով, տղամարդիկ են։
Ռաբիսի ներկա հայտնի երգիչներից են՝ Արամ Ասատրյանը, Թաթուլ Ավոյանը և Հայկ Ղևոնդյանը։
Ռաբիսը համեմատելի է թուրքական արաբեսկ ոճի հետ, որը նաև պատկանում է բանվոր դասակարգի, և իր առավել հայտնի երգիչներից են Օրհան Քենջեբայ և Իբրահիմ Թաթլիսեսը: