«Որքան շատ է հեռանում comfort zone- ից մարդը, այնքան շատ է ճանաչում ինքն իրեն». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը օդանավակայանից նոր լուսանկար է հրապարակել կից կատարելով հետևյալ գրառումը․

«Ես շատ եմ սիրում նայել մարդկանց` օդանավակայաններում… Տարբեր ու անծանոթ, աղմկոտ կամ լուռ, բեռնված կամ թեթևաքայլ, շատ տարբեր են մի խոսքով:

Հետաքրքիր է, որ միայնակ ճամփորդող հայերի քիչ եմ հանդիպում, կամ ընկերներով են, կամ ընտանիքներով… կամ օգնականների հետ)))) Միջին ամերիկացին երևի ավելի քիչ է ճամփորդում քան միջին վիճակագրական Հայաստանցին)) Տեսնես ինչու՞)) Օդանվակայաններում մարդիկ ամենաշատն են գտնում իրենց, երբ հեռանում ես քո հարմարավետ գոտուց` սկսում ես ճանաչել ինքդ քեզ, ու մանավանդ` դիմացինին:

Օդանվակայաններն իրենց գրված ու չգրված օրենքներով ԻՐԵՆՔ են պարտադրում խաղի կանոնները… մարդն էլ այդ կարճ ժամանակահատվածում ապրում է նոր կյանք` ըստ այդ օրենքների…) Որքան շատ է հեռանում comfort zone- ից մարդը, այնքան շատ է ճանաչում ինքն իրեն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ