Էն, որ ասում են բան չի փոխվել է… մի տխուր պատմություն էլ ես եմ ուզում պատմել

Կարեն Մելիքյանն իր ֆյսբուքյան էջում գրառում է կատարել.

Էն, որ ասում են բան չի փոխվել է…

Մի տխուր պատմություն էլ ես եմ ուզում պատմել այս թեմայով: Մի ընկեր ունեմ, էն հանրահայտ փախած գեներալ միհրան պողոսյանի, էն որ ռսներից ապաստան ա խնդրել, Քեթրինում էր աշխատում: 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրան առաջարկում են Ավանում միհրանի գրասենյակներից մեկը ղեկավարել, դե նա էլ լինելով երդվյալ ընդդիմադիր՝ հրաժարվում է:

Մեկ ամիս չանցած ընկերոջս ազատում են աշխատանքից, բնականաբար այլ պատճառով: Էս նույն երիտասարդը Նոր Հայաստանում աշխատում էր մի կազմակերպությունում, որը որոշակի ծառայություններ էր մատուցում Մայր Աթոռին:

Օրեր առաջ գյալմառոբի վստահված կեղտի շնորհիվ նրան ազատեցին աշխատանքից, էլի քաղաքական հայացքների պատճառով:
Հ.Գ. Հիմա ինչ եմ ուզում ասել…Տո բան էլ չեմ ուզում ասել, երևի բախտի բան ա…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ