«Ոնց կարա վարչապետը կառավարության նիստում «անզուսպ ծիծաղի», հաջորդ օրը գնա ու գինի խմի». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ես չեմ հասկանում. ոնց կարա վարչապետը կառավարության նիստում «անզուսպ ծիծաղի», հաջորդ օրը պետության ու մեր ներվերի հաշվին իր կնոջ հետ գնա գինու փառատոն ու գինի խմի, մի հատ էլ էնտեղ «անզուսպ ծիծաղի» ժողովրդի մեջ
Գալմանյուզ.ամ

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, որ այժմ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում է «Երեւանի գինու օրեր» փառատոնին։

Նա նշեց, որ փառատոնը դառնում է մեր երկրի կարևոր բրենդներից մեկը:

«Աննկարագրելի մթնոլորտ է եւ այս փառատոնը, շատ օտարերկրացի հյուրեր կան, զբոսաշրջիկներ կան, երիտասարդություն կան։ Կարճ ասած այս փառատոնը դառնում է մեր երկրի կարեւորագույն բրենդներից մեկը եւ արտերկրում, ով որ լսում է, ով որ չի եղել այստեղ, անպայման հաջորդ տարի պլանավորեք, որ լինեք մայիսի առաջին օրերին։ Այստեղ իսկապես աննկարագրելի մթնոլորտ է։ Անցած տարի գինու փառատոնին մենք էլի եկել ենք փառատոնը սկսվում էր Թումանյան–Սարյան խաչմերուկից, իսյ այս տարի Բաղրամյան պողոտա եւ Մոսկովյան խաչմերուկից է սկսում»,- ասաց Փաշինյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ