Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումներն այսուհետ եթեր կարող են հեռարձակվել միայն 00:00-06:00-ն․ նախագիծ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ:

Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ դրանք այսուհետ հեռուստատեսությամբ կարող են հեռարձակվել միայն 00:00-06:00-ն:

«Սա առաջին քայլն է այդ ուղղությամբ, հետագայում նաև չի բացառվում սահմանափակումներ, ինչպես նաև հարկային հավելյալ բեռ և այլ օրենսդրական սահմանափակումներ նախատեսվեն նման նյութեր պատրաստող կազմակերպությունների նկատմամբ: Ուստի հեռուստաընկերությունները և կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է սկսեն հրաժարվել նման արտադրանքից և դրանով չքարոզեն այդ բարքերը մեր հասարակությունում», — «Տելեգրամ»-ում գրել է ԱԺ նախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ