«Ուղղակի աննկարագրելի մթնոլորտ է, էնպես որ ուշ չէ, եկեք…» Նիկոլ Փաշինյան

Մտածում էինք, որ ուշ ժամի եկել ենք, գինու փառատոնը վերջացած կլինի, բայց պարզվում է՝ նոր է սկսվել, եւ այստեղ աննկարագրելի մթնոլորտ է։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ այժմ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում է «Երեւանի գինու օրեր» փառատոնին։

Նա նշեց, որ փառատոնը դառնում է մեր երկրի կարևոր բրենդներից մեկը․ «Աննկարագրելի մթնոլորտ է եւ այս փառատոնը, շատ օտարերկրացի հյուրեր կան, զբոսաշրջիկներ կան, երիտասարդություն կան։

Կարճ ասած այս փառատոնը դառնում է մեր երկրի կարեւորագույն բրենդներից մեկը եւ արտերկրում, ով որ լսում է, ով որ չի եղել այստեղ, անպայման հաջորդ տարի պլանավորեք, որ լինեք մայիսի առաջին օրերին։ Այստեղ իսկապես աննկարագրելի մթնոլորտ է։ Անցած տարի գինու փառատոնին մենք էլի եկել ենք փառատոնը սկսվում էր Թումանյան–Սարյան խաչմերուկից, իսյ այս տարի Բաղրամյան պողոտա եւ Մոսկովյան խաչմերուկից է սկսում»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, արդեն ավանդաբար մայիսի 5-ին և 6-ին Երեւանում անցակացվում է գինու փառատոն, տեղադրվում են տաղավարներ, կազմակերպվում է հայրենական արտադրության գինիների, խորտիկների եւ քաղցրեղենի համտես։ Փառատոնը սովորաբար կազմակերպվում էր Սարյան փողոցում, այս տարի ավելի ընդգրկուն է։Մուտքն անվճար է, իսկ գինիներից օգտվելու համար պետք է ձեռք բերել 6000 դրամ արժողությամբ հատուկ փաթեթները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ