Վարչապետ Փաշինյանը՝ տիկնոջ հետ գինու փառատոնին

Քիչ առաջ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում վարչապետ Փաշինյանը հայտնեց որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում է գինու փառատոնին:

Արդեն երրորդ տարին է, որ «ԷվենտՏուրա» ըկերությունը կազմակերպում է գինու փառատոն: Այն տեղի կունենա մայիսի 3-ին և 4-ին՝ ժամը  17:00-23:00-ը՝ Սարյան-Մոսկովյան փողոցների Պուշկին-Թումանյան խաչմերուկների հատվածում:

«Երևանի գինու օրերը» նպաստում են Հայաստանի և, մասնավորապես, Երևանի իմիջի ամրապնդմանն ու բարձրացմանը համաշխարհային զբոսաշրջության շուկայում:

«Երևանի գինու օրերի» նպատակը նույնն է՝ խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ