«Տպավորություն է, թե դաշնակցություն կոչված խմբակում մրցում են, թե ով է քիթը ամենավառ ներկած ծաղրածուն»․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել, որտեղ ասվում է

Թվում էր, թե միայն վերջին հայրենադավը կարող էր մեղադրել վարչապետին նրա համար, որ մատնանշել է ՌԴ-ի, ՌԴ խաղաղապահների ու ՀԱՊԿ անգործությունը 44-օրյա պատերազմի, Հայաստանի վրա հարձակման ու Լեռնային Ղարաբաղի հայաթափման ժամանակ։
Բայց ցավոք, Հայաստանում կան նմանօրինակ ընդդիմադիր գործիչներ, հանձինս մի քանի դաշնակների, ովքեր լծված են վարչապետի հասցեին մեղադրանքներ ձոնելուն, այն բանից հետո, երբ բարձրաձայնեց ՌԴ խաղաղապահների ու ՀԱՊԿ անգործության մասին։
🛑 Քաղաքական կրկես է, երբ դաշնակները ներկայանում են որպես ԼՂ հայերի պաշտպաններ, բայց արդարացնում են ՌԴ խաղաղապահների անգործությունը։
🛑 Քաղաքական կրկես է, երբ դաշնակները իբրև թե պայքարում են Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար, բայց արդարացնում են ՀԱՊԿ անգործությունը։
Տպավորություն է, թե դաշնակցություն կոչված խմբակում մրցում են, թե ով է քիթը ամենավառ ներկած ծաղրածուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ