ՌԴ-ն հույս ունի Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 25-26-ը տեսնել Սանկտ Պետերբուրգում

Ռուսաստանն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել, որ ակնկալում է հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում։

«Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ՀՀ կառավարության ղեկավարը կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ավանդական նախաամանորյա հանդիպմանը»,- ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է, որ Հայաստանի վարչապետի նման այցը «հնարավորություն կտա բարձրաձայնել բոլոր հետաքրքրող հարցերը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ