«Վրիժառուները: Անվերջության պատերազմ» (անգլ.՝ Avengers: Infinity War)՝ Էնթոնի և Ջո Ռուսո ռեժիսորների, 2018 թվականի գալիք ֆիլմ, Քրիստոֆեր Մարկուսի և Սթիվեն ՄաքՖիլիի սցենարով: Սցենարը հիմնված է Ստեն Լիի և Ջեք Կյորբիի Marvel Comics հրատարակչության կոմիքսների վրա: Հանդիսանում է 2012 թվականին և 2015 թվականին դուրս եկած ֆիլմերի սիքվել, նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի տասնիններորդ ֆիլմն է:
Սկսած վաղ ֆիլմերից Marvel Studios-ը սկսել են սերմեր տնկել Վրիժառուների մասին նոր ֆիլմի համար, որտեղ հարմարեցնում են Անվերջության Ձեռնոցը, մուտքագրելով հզոր Անվերջության Քարերը, որպես Մաքգաֆիններ. Տիեզերքի Քարը, որպես Տեսերակտ՝ «Կապիտան Ամերիկա. Առաջին վրիժառուն» ֆիլմում; Մտքի Քարը Լոքիի գայիսոնի մեջ «Վրիժառուները» ֆիլմում; Ռեալության Քարը, որպես Եթեր «Թոր: Մռայլ աշխարհը» ֆիմում; Ուժի Քարը, որպես Սֆերա «Գալակտիկայի պահապանները» ֆիլմում; և Ժամանակի Քարը Ագամոտտոյի Աչքի մեջ «Բժիշկ Սթրենջ» ֆիլմում:
Բացի այդ, երկու Անվերջության Ձեռնոցները, որոնք նախատեսված են Քարերի տեղադրան համար, տեսել են «Թոր» և «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմերում, մեկը Ասգարդում, Օդինի պահեստում, իսկ մյուսը տիտրներից հետո սցենայում, որտեղ Թանոսը, ասում է, որնա պետք է ամեն ինչ անել ինքնուրույն:
Շատ երկրպագուներ համարում էին, որ Թանոսը կդառնա անտագոնիստ երկրորդ մասում, դարձնելով նրա համառոտ հայտնվումը առաջին մասի վերջում, սակայն առաջին երկու մասերի սցենարիստ և ռեժիսոր Ջոս Ուիդոնը, բացատրեց, որ «Թանոսը շատ հզոր է, նրան չի կարելի պարզապես ներկայացնել և անմիջապես հաղթել:
Ինչպես կոմիքսներում, նա պետք է ինտրիգներ հյուսել ամբողջ տիեզերքով, որոնք տանում են դեպի մեծ եզրափակիչ»:
2013 թվականի հունիսին Ռոբերտ Դաունի-կրտսերը պայմանագիր է ստորագրել երրորդ մասում մասնակցության համար, և Ջոշ Բրոլինը 2014 թվականի մայիսին պայմանագիր է ստորագրել Թանոսի դերի համար. 2014 թվականի սեպտեմբերին Ջերեմի Ռեները հաստատել է, որ նա պայմանագիր է կնքել երրորդ մասում Քլինթ Բարթոնի / Բազեի աչքի կրկնակի դերի համար: