Ինչու Հայաստանը հրապարակային դարձրեց «Խաղաղության խաչմերուկ»-ը. Փաշինյանը խոսեց պատճառներից

Ինչու հրապարակային դարձավ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Պատճառների մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով նկատառմանը՝ թե ՌԴ-ն Հայաստանին մեղադրում է ապաշրջափակման կոնկրետ ստորագրելու փուլին հասնելու ժամանակ խուսանավելու մեջ։

«Չկա այդպիսի բան, առնվազն երեք անգամ եղել է թուղթ, որ ասել ենք՝ հենց հիմա ստորագրում ենք, և այդ թղթի տրամաբանությունը եղել է այն, ինչ-որ մենք այսօր, ըստ էության, «Խաղաղության խաչմերուկ» նախագծում արձանագրում ենք:

«Խաղաղության խաչմերուկ»-ը հրապարակային դարձրինք, որովհետև մեզ վերագրվում էին պարտավորություններ, դիրքորոշումեր, որոնք մենք արդն ասում ենք այդ նախագծում, առաջին օրվանից սա է եղել մեր դիրքորոշումը, մենք սա ենք բանակցել:

Եվ մենք «Խաղաղության խաչմերուկ»-ը հրապարակեցինք, որպեսզի բոլորի համար պարզ լինի թե մենք ինչ ենք ուզում, և ինչ չենք ուզում:

Այդ թվում Ադրբեջանն ու էլի ուժեր փորձում էին աշխարհին համոզել, որ Հայաստանը հրաժարվում է տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումից: Իսկ մենք հրապարակային ասացինք՝ դրան պատրաստ ենք հենց էսօր»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ